ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

ՈՒկրաինական պատերազմի դադարեցումը ձեռնտու չէ Զելենսկուն և ԵՄ ղեկավարությանը

ՈՒկրաինական պատերազմի դադարեցումը ձեռնտու չէ Զելենսկուն և ԵՄ ղեկավարությանը
26.11.2025 | 15:01

Ներկա գլոբալ հակամարտության և նրա ծանրության կենտրոն ուկրաինական միջնորդավորված պատերազմի դինամիկան հասկանալու համար շատ կարևոր է հասկանալ նման բնույթի անալիզի և կանխատեսումների կոնցեպտուալ հիմքը։

Այս առումով բոլորին հետաքրքրող հիմնական հարցը հետևյալն է, թե երբ է հնարավոր խաղաղության հաստատումը, քանի որ պատերազմի շարունակելը այն ընդարձակվելու շատ մեծ ռիսկեր է պարունակում, ընդհուպ մինչև պատահականորեն սկսված ատոմային ապոկալիպսիսը։

Մարդկության պատմության մեջ տեղի ունեցած անհաշիվ պատերազմների նույնիսկ մակերեսային դիտարկումներն ասում են, որ դրանք ավարտվել են միայն այն ժամանակ, երբ կողմերից մեկը բացահայտորեն պարտվել է, կամ էլ հակամարտող կողմերին լայն իմաստով դրա շարունակելը արդեն ձեռնտու չի եղել։

Ինչ վերաբերում է ուկրաինական պատերազմին, ապա դրա դադարեցումը ձեռնտու չէ Զելենսկուն և ԵՄ-ի ղեկավարությանը և նրա երկրների որոշ մասի էլիտաներին, քանի որ անձնապես Զելենսկու ու իր անմիջական շրջապատի համար այն կունենա խիստ անցանկալի հետևանքներ, իսկ ԵՄ-ը մի ավելորդ անգամ կհամոզվի իր աշխարհաքաղաքական կշիռ չունենալու մեջ ու շատ մեծ հավանականությամբ կգնա դեպի տրոհում։

Իսկ հակամարտության իսկական կողմերին, այն է՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին, վերջին հաշվով, ձեռնտու է խաղաղությունը, բայց ժամանակային իմաստով դրա հաստատումը նրանց համար ունի տարբեր առաջնահերթություններ։

ԱՄՆ-ին դա պետք է անմիջապես, որը նրան առավելություններ կտա, կապված Չինաստանի պրոբլեմի հետ և Ուկրաինայի մնացած մասի հետ կապված շահի հետ, իսկ Ռուսաստանին դա պետք է որոշակի հապաղումով, քանի որ ամեն մի նոր օրը նպաստում է նրա աշխարհաքաղաքական կշռի աճին։

Դրանով իսկ պարզ է դառնում, որ այդ պատերազմը կդադարեցվի միայն այնպիսի փոխզիջման դեպքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, երբ դրա շարունակելը կողմերին շահ-կորուստ բալանսի իմաստով արդեն ձեռնտու չի լինի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 264

Մեկնաբանություններ